Հասարակություն 

Ընտանի կենդանիներ պահելու համար երևանցիները տարեկան 5000 դրամ պետք է վճարեն

analitik.am

Համաքաղաքային կանոններին համապատաuխան Երևանի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության քաղաքացիները պարտավոր կլինեն 5000 դրամ տուրք վճարել:

Այդ մասին Ֆեյսբուքում տեղեկացնում է ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Ռաֆֆի Գյոզալյանը:

Որոշումն ընդունվել  է դեկտեմբերի 10- ին տեղի ունեցած Երևան ավագանու նիստում: Ընդ որում, նկատենք, որ որոշման մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ կենդանիներ կարելի է պահել Երեւանի վարչական տարածքում:

Նույն շարքից