IT Հասարակություն Տնտեսություն 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է համացանցում էլեկտրոնային լրտեսությունից պաշտպանելու բանաձև

analitik.am

Չորեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է համացանցում էլեկտրոնային լրտեսությունից պաշտպանելու բանաձև՝ կոչ անելով գլոբալ սարդոստայնի վրա տարածել անձնական կյանքի պաշտպանության իրավունքը:

Բանաձևի նախագիծը, որը նախաձեռնել են Բրազիլիան և Գերմանիան, հաստատվել էր դեռևս նոյեմբերի 26-ին՝ Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում, որին անդամակցում են համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր 193 պետությունները:

Տեքստում, որի վրա աշխատանքը տարվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կողմից էլեկտրոնային լրտեսության ամերիկյան ծրագրի բացահայտման ֆոնին, ընդգծվում է, որ հաղորդագրություններին հետևելը, ինչպես նաև անձնական տվյալների հավաքագրումը, մասնավորապես զանգվածային լրտեսումը կարող է բացասական հետևանք ունենալ մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Բանաձևը ՄԱԿ անդամ երկրներին կոչ է անում հարգել և պաշտպանել անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, այդ թվում՝ թվային հաղորդակցության կոնտեքստում, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել այդ իրավունքների խախտումներին վերջ դնելու համար և պայմաններ ստեղծել, նաև՝ օրենսդրական մակարդակով, նման խախտումները կանխելու համար:

Նույն շարքից