Հասարակություն 

Երիտասարդ կամավորներն աջակցում են Երևանում ձնամաքրման աշխատանքներին. քաղաքապետարան

analitik.am

Երևանի գլխավոր ու երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելուց հետո Երևանի սանմաքրման ձեռնարկությունները մաքրում են նաև մայթերի ձյունը։
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները, մասնավորապես՝ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ԵՀԿ-ի և «Միասին» երիտասարդական շարժման անդամները, այս օրերին աջակցում են Երևանի սանմաքրող ձեռնարկություններին։ Աշխատանքային հերթական դեսանտը Երևանի Ամիրյան փողոցում էր: Ե. Չարենցի անվան դպրոցի շրջակա տարածքում, ինչպես նաև փողոցի հարակից բակերում տասնյակ կամավոր երիտասարդներ բահերով կոտրել են սառույցն ու ձյան շերտը, օգնել սանմաքրող ձեռնարկություների աշխատակիցներին մաքրել մայթերը։

Նույն շարքից