Հասարակություն Տնտեսություն 

Ստրադիվարիուսի ջութակը վաճառվել է 2.26 մլն դոլարով

analitik.am

Ստրադիվարիուսի ջութակը, որը գողանալուց հետո հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, Tarisio աճուրդի տանը վաճառվել է 2.26 մլն դոլարով, հայտնում է Обозреватель-ը։

 

Ջութակը գնել է բրիտանացի մի ջութակահար, որը երաժշտական փառատոն է գլխավորում։ Գործիքի վաճառքից ստացված գումարի մի մասն աճուրդի տունը կտրամադրի ոստիկանությանը, որին հաջողվել է գտնել այն։

 

Ստրադիվարիուսի ջութակը ոստիկանությունը հայտնաբերել էր Միդլենդս շրջանում հուլիսի վերջին։ Ջութակի հետ հայտնաբերվել են նաև աղեղներ, որոնց ընդհանուր արժեքը մոտ 102 հազ. դոլար է։ Ոչ ջութակի, ոչ աղեղների վրա վնասվածքներ չեն եղել։

 

Գործիքը ստեղծել է իտալացի վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսը՝ 1696թ.։ Ամբողջ աշխարհում պահպանվել է նրա կողմից ստեղծված մոտ 500 ջութակ։

Նույն շարքից