Հասարակություն 

Հռոմի պապը հաջորդ տարի կայցելի Սուրբ երկիր

analitik.am

2014-ի մայիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուխտագնացություն կկատարի Սուրբ երկիր, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Երուսաղեմի պատրիարք Ֆուադ Տուալի հայտարարությունը:

 

Ըստ այդմ` Ֆրանցիսկոս պապը կայցելի Հորդանան, Իսրայել և Պաղեստին:

 

Ավելի վաղ Հռոմի պապին Իսրայել և Պաղեստին էին հրավիրել Բինյամին Նեթանյահուն, Շիմոն Պերեսը և Մահմուդ Աբբասը: Վերջին անգամ դեկտեմբերի 2-ին Նեթանյահուն վերահաստատել էր իր հրավերը:

 

Ինքը` Հռոմի պապը, հայտնել էր, որ ցանկանում է հաջորդ տարի այցելել Սուրբ երկիր և իր այցը նվիրել 1964-ին Պողոս 6-րդի՝ Երուսաղեմ կատարած այցի 50-ամյակին: 

Նույն շարքից