IT Հասարակություն 

Ամանորյա ամենացանկալի նվերների Microsoft-ի վարկանիշային աղյուսակը

analitik.am

Նոր տարվա տոների նախօրեին Եվրոպայի բնակիչների հարցման արդյունքով կազմվել է ամենացանկալի նվերների վարկանշային աղյուսակը, հայտնում է GlobalScience-ը: 

Համաձայն հետազոտության արդյունքում ստացված տվյալների՝ հարցման ենթարկվածների 78 տոկոսը լավագույն նվեր է համարում պլանշետները, այն դեպքում, երբ 44 տոկոսը գերադասում է տեխնիկական սարքեր ունենալ: Հարցման ենթարկկվածների 56 տոկոսը կազմել են տղամարդիկ:

Հարկ է նշել, որ միայն երիտասարդ տղամարդկանց 54 ու աղջիկների 38 տոկոսն է հստակ վստահ, թե ինչի վրա են ծախսելու իրենց գումարները, սակայն մեծ մասը վստահ է, որ շատ դժվար է մոդել ընտրելը:

Ըստ մանկական վարկանիշի, որը կազմվել է ԱՄՆ-ում, ամենասպասված նվերը iPad-ն է. դրա համար քվեարկել է 6-12 տարեկան երեխաների 48 տոկոսը:

Հետազոտության տվյալներով՝ երեխաների 39 տոկոսը ցանկանում է Նոր տարուն ստանալ խաղային Wii U հավելվածներ, ևս 36 տոկոսը Սանտա Կլաուսից ցանկանում են ստանալ հայտնի iPod, իսկ մնացած 33 տոկոսը՝ լեգենդար iPhone: 

Նույն շարքից