Հասարակություն 

11 հազար դոլար արժողությամբ գրասենյակ՝ շշերից

Չինաստանից ճարտարապետը իր համար կառուցել է յուրօրինակ մի գրասենյակ՝ 11 հազար դոլար արժողությամբ: Իր երկհարկանի տան վերևի հարկը գրասենյակ դարձնելու համար նա օգտագործել է 8500 գարեջրի շիշ:  Այս մասին հայտնում է odditycentral.com-ը:

«Ես ցանկացել եմ կառուցել գեղարվեստական և գործնական գրասենյակ: Այս շենքը նաև իմ ապագա բիզնես-ծրագրի մարտահրավերն է: Դա թույլ կտա ներդրողներին տեսնել իմ տաղանդը և իմ արտադրանքը իրական կյանքում»,- ասել է Մոնղոլիայի ներքին համալսարանի գիտության և տեխնոլոգիաների բաժնի շրջանավարտը:

Նույն շարքից