Հասարակություն 

Մի շարք ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է

analitik.am

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ 
դեկտեմբերի 19-ին` ժամը 09:00-ի դրությամբ Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, և Արարատի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Ստեփանավանի, Վանաձորի, Դիլիջանի, Կոտայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց: 

Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: 



ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից