Հասարակություն 

Ոստիկաններն են փակել պողոտան, ոչ թե մենք. ցուցարարներ

Բաղրամյան պողոտան շարունակում է փակված մնալ: Այնտեղ հավաքված երիտասարդները հայտարարում են, որ ոչ թե ցուցարարներն են փակել Բաղրամյան պողոտան, այլ հենց ոստիկանները:

Նշենք, որ մի ժամ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին հորդորում էր ինքնակամ ապամոնտաժել բարիկադները, հեռացնել աղբամանները և ազատել Բաղրամյան պողոտան:

Մի խումբ երիտասարդներ հայտարարում են, որ եթե ոստիկանները ցանկանային ազատել պողոտան, դա վաղուց կանեին: Նրանց խոսքով, եթե ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ, հետևաբար` հենց իրենց է ձեռնտու պողոտան փակ պահել:

Երիտասարդները նաև հայտնում են, որ աղբարկղներն իրենց ինքնապաշտպանության համար են, և իրենք չեն պատրաստվում դրանք ապամոնտաժել:

Նույն շարքից