Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի ղեկավարությունը ներողություն է խնդրել 2 ուսանողներից, որոնց արգելել են կրել Հիսուս Քրիստոսի և Մուհամեդ մարգարեի պատկերներով վերնաշապիկներ: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ավելի վաղ 2 ուսանողները բողոքել էին, որ անվտանգության ծառայության աշխատակիցները շրջապատել են իրենց և սպառնացել հեռացնել ԲՈՒՀ-ից, եթե նրանք չհանեն կամ չթաքցնեն իրենց վերնաշապիկները:
Դպրոցում դա բացատրել են նրանով, որ չեն ցանկանում, որպեսզի վեճեր ծագեն ուսանողների միջև: