Հասարակություն 

Մերկուրիի խառնարանը Ջոն Լենոնի անունով են կոչել

ИТАР-ТАСС-ը հաղորդում է, որ Միջազգային տիեզերական միությունը Մերկուրիի խառնարաններից մեկը կոչել է The Beatles խմբի երաժիշտ Ջոն Լենոնի անունով:

Դրանից բացի, մյուս խառնարաններն անվանել են կոմպոզիտոր Հեկտոր Բերլիոզի և երգիչ Էնրիկո Կարուզոյի, ինչպես նաև այլ հայտնիների անուններով: 

ՄՏՄ-ի՝ տիեզերական օբյեկտներին անուններ տալու իրավունք ունեցող աշխարհում միակ կազմակերպության կանոնների համաձայն՝ խառնարանները պետք է անվանվեն երաժիշտների, նկարիչների և գրողների անուններով: 

Նույն շարքից