ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2005թ. դեկտեմբերի 20-ը հռչակել է որպես Մարդկանց համերաշխության միջազգային օր: Այս մասին տեղեկացնում է Ռոսբալտը, հղում անելով Calend-ին:
Համերաշխությունը համոզմունքների և գործողությունների միասնություն է, սոցիալական խմբի անդամների միջև փոխօգնություն և աջակցություն, որը հիմնված է ընդհանուր հետաքրքրությունների և նպատակների հասնելու անհրաժեշտության վրա: Համերշախությունը նաև փոխադարձ պատասխանատվություն է:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Համերաշխության միջազգային օրը սահմանել է աղքատության վերացման դեմ պայքարին նվիրված բանաձևում: Վերջինս վկայակոչում է Հազարամյակի հռչակագիրը, որում ասված է, որ համերաշխությունը 21-րդ դարում կլինի մարդկության ամենահիմնարար արժեքներից մեկը:
Մարդկանց համերշխության միջազգային օրը նշվում է ամբողջ աշխարհում, սակայն ոչ աշխատանքային օր չի համարվում: