Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Սոչիի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հրաժարված նախագահները

analitik.am

Tatler-ն ի մի է բերել այն երկրների նախագահների ցուցակը, որոնք հրաժարվել են մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերին` ի նշան բողոքի:

 

Միջոցառմանն իրենց ներկայությունից կտրուկ հրաժարված նախագահները 6-ն են, և նրանք, պատկերավոր ասած, իրենց մարզիկների մասնակցությանը կհետևեն սեփական խոհանոցներից: Սակայն հետաքրքրական են պաշտոնական պատճառաբանությունները:

 

Այսպես, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ու նրա կինը հրաժարվել են` պատճառաբանելով իրենց զբաղված աշխատանքային գրաֆիկը: Փոխարենը՝ նրանք Սոչի կուղարկեն միասեռական մարզիկներով պատվիրակություն, ինչը ևս ազդանշան է հոմոֆոբ դրսևորումներով Ռուսաստանին:

 

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն ասել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք, այդ թվում` նախագահ Ֆրանսուա Օլանդը, ներկա չի լինի խաղերին: Պատճառ չի նշվել:

 

Նմանապես առանց պատճառաբանության Սոչիից հրաժարվել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը: Այս որոշումն ուրախացրել է գերմանացի իրավապաշտպաններին և կատաղեցրել կանցլեր Մերկելին, որի հետ նախագահը չի խորհրդակցել:

 

Սոչիի հինգաստղանի հյուրանոցները գնահատելուց և Պուտինի զբոսանավով շրջելուց հրաժարվել է նաև Մոլդովայի նախագահ Նիկոլայե Տիմոֆտին: Գուցե նա ծովային հիվանդություն ունի, ենթադրում է աղբյուրը:

 

Էստոնիայի նախագահ Թոոմաս Հենդրիկ Իլվեսը` իր ֆիրմային գծավոր թիթեռնիկ-փողկապով, ևս հրաժարվել է` պատճառաբանելով գործերը:

 

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ներողություն է խնդրել իր բացակայության համար և պատճառաբանել, թե իր ներկայությամբ չի ցանկանում ճնշում գործադրել լեհ մարզիկների վրա: Փոխարենը՝ Սոչի կգնա Լեհաստանի վարչապետը:

 

Նույն շարքից