Հասարակություն 

Պանաման «Միսս Տիեզերք» մրցույթին չի ուղարկի իր ներկայացուցչին

Դոնալդ Թրամփի սկանդալային հայտարարությունից հետո, Պանաման հայտարարել է, որ «Միսս Տիեզերք» մրցույթին չի ուղարկի իր ներկայացուցչին։ Այս մասին գրում է La Estrella de Panama պարբերականը։

Բացի այդ, Պանամայում այն հեռուստաընկերությունը, որը տարիներ շարունակ հեռարձակել է «Միսս Տիեզերք» մրցույթը, ըստ պարբերականի, հրաժարվել է հեռարձակել այս տարվա մրցույթը։

 

Ավելի վաղ նմանատիպ որոշում է կայացրել նաև Մեքսիկան՝ հայտնելով, որ Թրամփի հայտարարություններն անընդունելի են և վիրավորական։

 

Նույն շարքից