Հասարակություն 

2014 թ. տոնական սեղանի ձևավորումը

2014 թվականը, չինական օրացույցի համաձայն, ձիու տարի է: Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարևոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու “քմահաճույքները”, որպեսզի տարին բարեհաջող անցնի:


Եվ այսպես, 2014 թվականի գույներն են՝ կապույտը, երկնագույնը, կանաչը, մանուշակագույնը, և ցանկալի է, որ սեղանի ձևավորման մեջ գերիշխեն այս գույները, օրինակ՝ սփռոցը, անձեռոցիկները, սպասքի որոշ տեսակներ, մոմերը:


Քանի որ գալիք տարին կապույտ փայտե ձիու տարի է, ցանկալի է նաև, որ տոնական սեղանին դրվեն փայտե առարկաներ՝ ափսեներ, ձիու արձանիկներ և այլն:


Ինչպես հայտնի է՝ ձին մսակեր չէ, այդ պատճառով տոնական ճաշացանկը կազմելիս հոգացեք, որպեսզի սեղանին գերակշռեն բանջարեղենները, ինչպես նաև թխվածքները:


Չենք մոռանում նաև տան և տոնածառի դիզայնի մասին՝ կրկին առաջնորդվելով տարվա գույներով:




Analitik.am

Նույն շարքից