Հասարակություն 

Ամերիկուհու գրառումը Twitter-ում սկանդալ է առաջացրել

Twitter սոցցանցում հայտնված գրառումը, որն արել է ԱՄՆ-ից հասարակայնության հետ կապերի գծով մասնագետը, վրդովմունքի ալիք է առաջացրել օգտատերերի շրջանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Իր միկրոբլոգում Ջասթին Սաքոն գրել է. «Գնում եմ Աֆրիկա: Հուսով եմ՝ ՁԻԱՀ-ով չեմ վարակվի: Կատակում եմ: Ես սպիտակ եմ»:
 

Դեռ հայտնի չէ, թե Ջասթինն ինքն է դա գրել, թե նրա հաշիվը կոտրել են:

 

Կազմակերպությունը, որտեղ աշխատում է գրառման հեղինակը, դատապարտել է իր աշխատակցուհու քայլը, սակայն չի կարողացել նրա հետ կապվել, քանի որ նա գտնվել է թռիչքի մեջ:

 

Ներկայում և՛ Twitter-ի հաշիվը, և՛ հաղորդագրությունը հեռացված են:

Նույն շարքից