Հասարակություն 

«Կարևոր չէ»-ն կրկին ճանաչվել է անցնող տարվա ամենանյարդայնացնող բառակապակցություն

Ամերիկացիներն արդեն հինգերորդ տարին անընդմեջ «կարևոր չէ»-ն (whatever) ընտրում են անցնող տարվա ամենանյարդայնացնող բառակապակցություն, գրում է ИТАР-ТАСС-ը: Դա են ցույց տալիս Մերիսթ քոլեջին կից Հասարակական կարծիքի նյույորքյան ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման տվյալները, որոնք հրապարակվել են ուրբաթ:

 

«Կարևոր չէ»-ն առաջին տեղում է դրել հարցմանը մասնակցածների 38 տոկոսը: Դրան հաջորդում է խոսքի մեջ հաճախ օգտագործվող «like» բառը, որն ամենանյարդայնացնողն է եղել 22 տոկոսի մոտ, իսկ երրորդ տեղում հայտնված «you know»-ն (դե գիտես)՝ ստացել է 18 տոկոս ձայն:

 

ԱՄՆ բնակիչներին նյարդայնացնում է նաև «պարզապես ասում եմ» (just saying) արտահայտությունը և «ակնհայտորեն» (obviously) բառը:

 

Բացի այդ, ինստիտուտի աշխատակիցները հարցում են անցկացրել՝ պարզելով ամենահոգնեցրած բառերը, որոնք տարվա ընթացքում օգտագործել են ամերիկացի քաղաքական գործիչները: Այդ վարկանիշային ցուցակում առաջատարը եղել է «Օբամաքեր» (Obamacare) բառը՝ առողջապահական ծրագրի ոչ պաշտոնական անվանումը։

Նույն շարքից