Հասարակություն 

Լիոնել Մեսսին մոտ է լիարժեք ապաքինվելուն

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին սկսել է վնասվածքից ապաքինման 3-րդ փուլը: Դրա գլխավոր խնդիրը լինելու է խաղացողի ֆիզիկական վիճակի բարելավումը, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Վերջերս Արգենտինայում, որտեղ ընթանում է «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկրի ապաքինումը, նրան այցելել էին ակումբային բժիշկն ու «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան, ովքեր ծանոթացել են ֆուտբոլիստի վերականգնման գործընթացին:

Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել Իսպանիայի Լա Լիգայի առաջնության շրջանակներում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած «Բետիս»-ի հետ մրցավեճում (4:1):

Նույն շարքից