Հասարակություն Միջազգային 

Մեքսիկայում 7 սպանված մարմին է հայտնաբերվել

analitik.am

Մեքսիկայի Վերակրուս քաղաքից ոչ հեռու՝ հայտնի լողափերից մեկում, տեղի բնակիչները հայտնաբերել են միանգամից 7 սպանված մարմին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:

Սպանվածների թվում են 4 տղամարդ և 3 կին: Բոլոր մարմինների վրա առկա են ծեծի և հրազենային վնասվածքների հետքեր:

Մարմինները հայտնաբերվել են հայտնի Ալվարադո լողափերի գոտու ամայի վայրում: Արձակուրդների ժամանակ այս լողափ են այցելում շատ զբոսաշրջիկներ՝ երկրի տարբեր ծայրերից:

Նույն շարքից