Ընտանեկան հոգեբան Սվետլանա Մերկուլովան կարծում է, որ անգամ մեկ անզգույշ խոսքը կարող է ուժեղ ազդեցություն ունենալ երեխաների հոգեկան աշխարհի վրա: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է զգուշորեն ընտրել բառերը, իսկ ծնողներին խորհուրդ է տրվում որոշ արտահայտություններ կիրառելու մասին ընդմիշտ մոռանալ:
Ահա այդ վտանգավոր արտահայտությունները.
«Ես քո տարիքում գերազանց էի սովորում»:
«Դու իմ հավիկն ես, կապիկն ես և խոզուկը»:
«Տես, Կատյան ստուգողական աշխատանքից հինգ է ստացել, իսկ դու` չորս»:
«Դե որ դու քեզ այդպես ես պահում, ուրեմն` ես քեզ չեմ սիրում»:
«Մի խայտառակիր ինձ»:
«Լրիվ քեզ հայրիկիդ նման ես պահում (կամ մայրիկիդ) »:
«Եթե չուտես, կլինես հիմար ու թույլ»:
«Եթե քեզ վատ պահես, մենք քեզ հորեղբորը կհանձնենք»:
«Տանը կստանաս (այսինքն` տանը կպատժվես) »:
«Գնա այստեղից, չլսեմ ու չտեսնեմ քեզ այլևս»: