IT Հասարակություն Տնտեսություն 

Google-ը տուգանվել է 900 հազար եվրոյով

analitik.am

Google-ին տուգանել են 900 հազար եվրոյով՝ տվյալների պաշտպանության իսպանական օրենքը խախտելու պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն: 

Ընկերության նկատմամբ տուգանք է սահմանվել այն բանից հետո, երբ այն փոխել է իր գաղտնիության քաղաքականությունը՝ անձնական տեղեկատվությունը թողարկելով իր առցանց ծառայություններով

Համաձայն տվյալների պաշտպանության մասին իսպանական օրենքի՝ 900 հազար եվրոն խոշորագույն տույժն է, որը կարելի է նշանակել ընկերությանը:

Ի պատասխան դատարանի վճռի՝ Google-ը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի ձեռնարկի, մինչև չստանա Իսպանիայի տվյալների գործակալության ամբողջական հաշվետվությունը:

Նույն շարքից