Գիտություն Հասարակություն 

ՆԱՍԱ-ն ծրագրում է Լուսնի վրա ռեհան և շաղգամ աճեցնել

analitik.am

Ամերիկյան տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը ծրագրում է 2015-ին Լուսին ուղարկել բույսերի սերմերով տարա, որպեսզի դրանց աճն այնտեղ ուսումնասիրելով՝ եզրակացնի` արդյոք կկարողանա՞ն նմանատիպ պայմաններում մարդիկ ապրել: Տարաներում կգտնվեն ռեհանի և շաղգամի սերմեր: Տիեզերանավի վայրէջքի ժամանակ կբացվի տարայի ներսում գտնվող ջրով լի ռեզերվուարը` «մեկնարկելով սերմերի աճը»: Այս մասին գրում է Kedem.ru կայքը:

Երկրի վրա գտնվող թիմը կվերահսկի դրանց աճի գործընթացը լուսնի ձգողականության և ճառագայթման պայմաններում: 

Հերմետիկ տարաներում գտնվող օդը կբավականացնի աճի առնվազն 5 օրվա համար: «Եթե բույսերը բարեհաջող կերպով աճեն Լուսնի վրա, նշանակում է, դրա վրա կկարողանա ապրել նաև մարդը: Բույսերին անհրաժեշտ են կյանքի նույն աղբյուրները, ինը որ մարդկանց` սնունդ, օդ և ջուր»,- ասել են ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները:

Նույն շարքից