Ֆրանսիայում դեկտեմբերի 20-ին ուղղաթիռ է ընկել, որում եղել է 4 մարդ: Նրանցից մեկը եղել է հոնկոնգցի միլիարդատեր: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Վթարը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Բորդոյի շրջանում: Միլիարդատեր Լամ Կոկը ուղղաթիռով պտտվում և ուսումնասիրում էր վերջերս ձեռք բերած խաղողի այգիները Chateau de la Riviere կալվածքում: Ուղղաթիռում են եղել նաև նրա 12-ամյա որդին, թարգմանիչն ու խաղողի այգիների նախկին տերը:
Ականատեսների խոսքով՝ ուղղաթիռը գետն է ընկել: Սակայն ուղղաթիռի բեկորներն ու ավիափոխադրամիջոցում եղած մարդկանց մարմինները դեռևս չեն հայտնաբերվել:
Միլիարդատերը չինական Brilliant ընկերության սեփականատեր է, որը զբաղվում է չինական թեյի էլիտար տեսակների, գինու, թանկարժեք կահույքի ու անշարժ գույքի առևտրով: Ֆրանսիայում նրա կատարած խոշոր ներդրման հստակ չափը հայտնի չէ: