Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում գետից մոտ 100 հզ. դոլար են հանել

Բրիտանական ոստիկանությունը հետաքննում է, թե ինչպես են մոտ 100 հզ. դոլարին համարժեք ֆունտ սթեռլինգ թղթադրամները հայտնվել Սփոլդինգ քաղաքի մոտակա գետում: 

Գետով լողացող թղթադրամները հայտնաբերել է անցորդը, ով զբոսնելիս է եղել շան հետ: Ըստ ոստիկանության տվյալների՝ որոշ թղթադրամներ տուժել են, սակայն դրանց մեծ մասի վիճակը բավականին բարվոք է: 

Հիմա պարզվում է փողերի տիրոջ ինքնությունը, ով ստիպված կլինի ապացուցել, որ դրանք իր մոտ հայտնվել են օրինական ճանապարհով, և բացատրել, թե ինչպես են փողերը հայտնվել գետում:

Նույն շարքից