McDonald’s ռեստորանների ցանցն իր առաջին ռեստորանը Վիետնամում կբացի լուսնային օրացույցով Նոր տարվա տոնակատարությունից հետո, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Thanh Nien Daily-ի:
Վիետնամում ցանցի ներկայացուցիչը՝ Good Day Hospitality ընկերությունը, հաղորդել է, որ ռեստորանը կգտնվի Հոշիմինի կենտրոնում:
Վիետնամում McDonalds-ի գործադիր տնօրեն Նգուեն Զույ Տհինի խոսքով՝ բաղադրիչների 80-90 տոկոսը կներկրվի՝ ուտելիքի որակն ու անվտանգությունը երաշխավորելու համար: