Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Օբամայի խորհուրդները իր դստրերին

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ ասել է, որ «իրեն չի անհանգստացնում այն, որ իր դուստրերն արդեն մեծացել են ու սկսել ժամադրվել տղաների հետ, սակայն ամեն դեպքում նախագահն աչքը միշտ նրանց վրա է պահում»։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Օբաման նշել է, որ «15-ամյա Մալյան ու 12-ամյա Սաշան շատ ողջամիտ են, բացի այդ, զինված թիկնապահները նրանց ուղեկցում են ամենուր»։

 

«Ահա աղջիկներիս համար նման հուսալի պաշտպանություն ապահովելու համար էլ ես որոշեցի 2-րդ անգամ առաջադրել թեկնածությունս նախագահական ընտրություններում»,-կատակել է Օբաման։

 

Միացյալ Նահանգների ղեկավարը նաև ասել է, որ չի ցանկանում խանգարել իր աղջիկներին մյուսների պես նորմալ կյանք վարելու հարցում և որ հակառակ սեռի հետ հարաբերությունների վերաբերյալ նրանց սովորեցրել է ճիշտ որոշումներ կայացնել։

 

«Նախևառաջ՝ ես նրանց ասել եմ, որ քանի դեռ երիտասարդը ձեր հանդեպ հարգալից է ու բարի, ապա ես ամեն վայրկյան ձեզ չեմ խանգարի։ Բացի այդ, կարծում եմ, որ մի քիչ վախենալու է նախագահին դիմել՝ նրա դստեր հետ ժամադրվելու համար»,-եզրափակել է նախագահը։
 

Նույն շարքից