:«Գազետա»-ի փոխանցմամբ` խոսքը ռուսաստանյան երկու ՏՈւ - 22 ռազմական օդանավի մասին է: Վկայակոչվում է Շվեդիայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության հայտարարությունը:
Շվեդ զինվորականների տվյալներով այս միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 4-ի վաղ առավոտյան, երբ Բալթիկ ծովի հարավային հատվածում` Գոթլանդ կղզուց արևելք ռուսաստանյան ռմբակոծիչներ են հայտնվել:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ռազմաօդային ուժերի օդանավերի բոլոր թռիչքները իրականացվել են` չեզոք ջրերի օդային տարածքի օգտագործման մասին միջազգային օրենքներին խիստ համապատասխան` առանց այլ պետությունների սահմանների խախտման: