Քաղաքական Միջազգային 

Թունիսում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Թունիսի իշխանությունները երկրի ամբողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` համապատասխան որոշում է կայացվել երկրի նախագահի հրահանգով, ինչից հետո նախատեսվում էր նախագահի ուղերձը ժողովրդին:

Արտակարգ դրության ռեժիմի պայմանները ենթադրում են իրավապահ մարմինների և բանակի լիազորությունների ընդլայնում, ժողովրդի շրջանում հավաքների սահմանափակում:

Մինչ այս Թունիսում արտակարգ դրություն մտցվել էր 2011-ի հունվարի 14-ի հեղափոխությունից հետո, ինչի հետևանքով տապալվել էր գործող նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին: Այդ արտակարգ դրությունը չեղյալ էր հայտարարվել միայն 2014-ի մարտին:

Միևնույն ժամանակ դրությունը երկրում շարունակում է լարված մնալ. այս տարվա սկզբից ի վեր ծայրահեղականները մի քանի հարձակումներ են իրականացրել Թունիսի տարածքում:

 

Նույն շարքից