Միջազգային Քաղաքական Հասարակություն 

РИА Новости գործակալության և ռուսական այլ լրատվամիջոցների կայքերը արգելափակվել են Google Chrome-ի կողմից

Google Chrome դիտարկիչը երեկվանից արգելափակել է РИА Новости կայքի հասանելիությունը։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ria.ru կայքը բացելու ընթացքում հաղորդագրություն է հայտնվում, թե «կայքը, որը ցանկանում եք այցելել, վտանգավոր վիրուս է պարունակում»։

 

Ria.ru-ից բացի, Google Chrome-ով չեն բացվում նաև մարզական «Р-Спорт» գործակալության ու տնտեսական «Прайм» կայքերը։
 

Այլ դիտարկիչներով РИА Новости գործակալության կայքը նորմալ է բացվում։

 

Գործակալությունից պարզաբանել են, որ արգելափակումը պայմանավորված է ծրագրային կոդի մի մասով։ РИА Новости գործակալությունը հայտարարել է, որ կոդի մեջ վնասակար ոչինչ չկա, իրենք արդեն հարցում են ուղարկել, և հույս ունեն, որ խնդիրը շուտով կլուծվի։

 

Ռուսական խոշոր լրատվամիջոցներն առաջին անգամ չէ, որ արգելափակվում են վեբ-դիտարկիչների կողմից։ 2013թ.-ի դեկտեմբերի սկզբին արգելափակվել էին Интерфакс և REGNUM գործակալությունների կայքերը։

Նույն շարքից