Հասարակություն 

Պենելոպա Կրուսը 2013թ. լավագույն կազմվածքի տիրուհի՝ Fitness Magazine-ի կողմից

Ճանաչված իսպանացի դերասանուհի Պենելոպա Կրուսը Fitness Magazine ամսագրի կողմից արժանացել է «Լավագույն կազմվածք - 2013» տիտղոսին, հայտնում է Euromag-ը։

 

Կայքը նշում է, որ Կրուսն իր բնական գեղեցկությամբ վաղուց է գերել Հոլիվուդը, սակայն մայրանալուց հետո նրա գեղեկությունն ավելի հասուն է դարձել։

 

Espanarusa-ն նկատում է, որ 2-րդ երեխայի ծնվելուց ընդամենը 2.5 ամիս անց դերասանուհին հայտնվել է «Խորհրդատու» ֆիլմի լոնդոնյան պրեմիերային՝ զարմացնելով հետծննդաբերական հիանալի կազմվածքով։

 

Fitness Magazine-ը, անդրադառնալով իսպանացի գեղեցկուհուն, ընդգծել է, որ նա շատ է սիրում պարել, զբաղվել վազքով, ինչպես նաև միջերկրածովյան ճաշացանկի մեծ սիրահար է։ Կրուսը պատմել է, որ ազատ ժամանակ շատ է սիրում խոհանոցում լինել, որտեղ օգտագործում է բացառապես թարմ մթերքներ ու միջերկրածովյան կերակրատեսակներ է պատրաստում, ինչն էլ նրա լավ կազմվածքի գաղտնիքն է։

 

«Ես երբեք չեմ անցնի նորաձև դարձած խիստ դիետաներին ու չեմ «կոտորի» ինձ մարզադահլիճում, որպեսզի ավելորդ կիլոգրամներից ազատվեմ։ Առողջ սնունդը միանգամայն հիանալի միջոց է լավ տեսք ունենալու համար։ Հարկավոր է շատ ուշադիր լինել մթերքների ընտրության հարցում և համոզվել, որ որակով սնունդ եք ուտում»,-պատմել է Կրուսը։

Նույն շարքից