Ամերիկացի գիտնականները Գրենլանդիայում հայտնաբերել են չսառչող իսկական լիճ, որը գտնվում է սառույցի տակ՝ ասվում է Nature Geoscience գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները գրունտի երկու նմուշներ են վերցրել՝ համապատասխան 10 ու 25 մետր խորության վրա, ինչի շնորհիվ հայտնաբերել են լիճը: Սակայն նրանց հորատած անցքերից ջուր է հոսել՝ չնայած օդի ցածր ջերմաստիճանին:
Գիտնականները որոշել են մանրազնին ուսումնասիրել այդ ֆենոմենն ու եկել են այն եզրակացության, որ Գրենլանդիայի հյուսիսում սառույցների տակ գտնվում է 65 հազար քառ կմ մակերեսով լիճ:
Մեկ տարվա դիտարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ այն չի սառչում: