Անգլիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է իր ծրագրերի մասին:
Մասնագետը նշել է, որ մտադիր է շարունակել պրոֆեսիոնալ կարիերան ևս 12 տարի:
«4 տարի անց, երբ ավարտվի «Չելսի»-ի հետ ստորգրած պայմանագրիս ժամկետը, ակումբի ղեկավարների հետ կքննարկենք մեր հետագա անելիքները: Կամ կշարունակենք համագործակցել, կամ ես կհեռանամ:
Մեկ ամիս անց 51 տարեկան կդառնամ: Մտադիր եմ աշխատել ևս 12 տարի, այնուհետև` ևս երկու, որպեսզի օգնեմ Պորտուգալիայի հավաքանին աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել»,- Bild-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը: