Հասարակություն 

Դուք երբևէ մուսուլմանական բայրամը նշող քրիստոնյա տեսե՞լ եք

analitik.am

Թուրքիայի «Սաադեթ» կուսակցության երիտասարդական թևը համարվող «Անատոլիայի երիտասարդական միությունը» քրիստոնեական ամենահայտնի տոնը՝ Սուրբ Ծնունդը, նշելու դեմ բողոքի ակցիաներ է կազմակերպել։

 

«Ակօս» շաբաթաթերթի կայքում հրապարակված հոդվածում Վարդան Էստուքյանը նշում է, որ Կաղանդը տոնելու դեմ բողոքի ակցիա կազմակերպելուն նվիրված պաստառում իսլամական ավանդական գլխարկ կրող քաղաքացին բռունցքով հարվածում է Ձմեռ պապին։

 

Ավելի վաղ գովազդային վահանակներ էին ստեղծվել, որոնց վրա գրված է եղել. «Դուք երբևէ մուսուլմանական բայրամը նշող քրիստոնյա տեսե՞լ եք»։

 

«Իրականում այդ լուրի վերաբերյալ հոդված գրելը կնշանակի խմբի անդամներին լուրջ ընդունել, բայց որքան էլ նրանց ասածը տրագիկոմիկ լինի, մտածում եմ, որ պետք է նրանց մեկ-երկու խոսք ասել։ Ամեն ինչ մի կողմ թողնենք, սակայն ի՞նչ է նշանակում տարեց, ճերմակ մորուքով մարդու վրա ձեռք բարձրացնել։ Սակայն երկրում բռնության մշակույթն այնքան տարածված է, որ այդ երիտասարդներին չեմ մեղադրում։ Ցավոք, այն շրջաններում, որտեղ մենք ապրում ենք, բռնությունը շատ տարածված է»,-գրում է հոդվածագիրը։

 

Նույն շարքից