ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և առաջին տիկինն առանձին ննջասենյակներում են քնում և լրջորեն քննարկում են ամուսնալուծության հնարավորությունը, հայտնում է The Nation-ը:
Հրատարակությունը նշում է, որ Օբաման կնոջ հետ է մնում հիմնականում իրենց երեխաների և իր քաղաքական կարիերայի պատճառով: Սակայն Միշել Օբաման այլևս չի դիմանում և հանդիպում է ունեցել փաստաբանների հետ` ամուսնալուծությունը քննարկելու:
Աղբյուրի պնդմամբ` Միշել Օբաման հասկացրել է, որ ամուսնուց առանձին է ապրում, իսկ Սպիտակ տանն է մնում զուտ ձևականորեն:
Ըստ աղբյուրի` հարաբերությունները սրվել են հատկապես այն բանից հետո, երբ Օբաման սիրաբանելով լուսանկարվել է Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ-Շմիդտի հետ: