Հասարակություն 

2014թ. ամենանորաձև գույնը վարդագույնն է

Նորաձևության ոլորտի մասնագետները նշում են, որ 2014թ. գերիշխող գույնը լինելու է աչք շոյող ու երևակայությունը գործի դնող վարդագույնը, տեղեկացնում է Daily Mail-ը։

 

Տարվա նորաձև երանգների կանխատեսմամբ զբաղվող Pantone Color Institute ամերիկյան ընկերության մասնագետների կարծիքով՝ այս գույնը կրողին յուրահատուկ հմայք է հաղորդում։

 

Այս երանգն անպակաս է եղել հայտնի նորաձևության տների 2014թ. գարուն /ամառ հավաքածուների ցուցադրությունների ժամանակ, ինչը վկայում է, որ եկող տարում վարդագույն հագուստ ու պարագաներ կրող մարդկանց թիվը կտրուկ կավելանա։

 

Ի դեպ, Pantone-ի կանխատեսումները մեծ հեղինակություն են վայելում, և բոլորը՝ սկսած հագուստի դիզայներներից մինչև կահույքագործներ, հետևում են դրանց։

Նույն շարքից