Ձմեռ պապի հանգստության` Թուրքիայում գործող խորհուրդը գրավոր ձևով Հռոմի պապ Ֆրանցիսկոսից պահանջել է վերադարձնել այդ կերպարի իրական նախատիպի` Սբ Նիկողայոսի մասունքները, հայտնում է Hurriyet-ը:
Խորհրդի նախագահ Մուամմար Կարաբուլութն ասել է, որ իրենք դրական պատասխան են ակնկալում Հռոմի պապից:
Այժմ Սբ Նիկողայոսի աճյունը պահվում է Իտալիայում` Բարիում: Կարծիք կա, որ նա հայկական ծագում է ունեցել, սակայն ծնվել է ներկայիս Թուրքիայի տարածքում` Անթալիայում, մահացել է 374-ին, հայտնի է եղել հրաշագործություններով:
Կառույցն աճյունի համար պայքարում է 1995-ից: