2014-ին Երկիր մոլորակի բնակիչները կտեսնեն երկու լուսնի խավարում, երկու՝ արևի: Բացի այդ, Երկրի կողքով կանցնեն գիսաստղեր ու ասուպներ: Այս մասին հաղորդել են սիբիրյան աստղագետները:
Հաղորդվում է, որ լուսնի առաջին խավարումը տեղի կունենա ապրիլի 15-ին, որը լավ կնկատվի Ռուսաստանի արևելյան հատվածից: Դրանից երկու շաբաթ անց՝ ապրիլի 29-ին, Անտարկտիդայից, Ավստրալիայից և Ատլանտյան օվկիանոսից կերևա արևի խավարումը:
Ապրիլի 9-ին Մարսն ու Երկիրը կմոտենան իրար՝ հասնելով միմյանցից նվազագույն հեռավորության, ինչը թույլ կտա Մարսի նոր լուսանկարներ անել:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի ընթացքում մոլորակների լավ տեսանելիություն կլինի, գարնանը կերևան Սատուրնը, Վեներան և Յուպիտերը, իսկ աշնանը՝ Նեպտունը և Ուրանը: