Հասարակություն 

Ստալինի արձանի ապամոնտաժման համար կծախսվի 380 դոլար

analitik.am

Վրաստանի Կախեթի շրջանում Վետերանների միության և «Ստալինիստ» միջազգային կազմակերպության կողմից տեղադրված Ստալինի հուշարձանը կապամոնտաժվի դեկտեմբերի 31-ին, գրում է Новости Грузия գործակալությունը։

 

Խորհրդային առաջնորդի արձանը տեղադրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում։ Որոշ ժամանակ անց հուշարձանի տեղադրմանն ընդդիմացողներն այն կարմիր ներկով էին ներկել։

 

Տեղի իշխանությունները հայտարարել էին, որ թույլտվություն չեն տվել արձանի տեղադրման համար, և այն ապամոնտաժելու համար տենդեր էին հայտարարել։

 

Տենդերում հաղթել էր «Քաղաքացիական զարգացման հիմնադրամ»-ը, որին էլ արձանի ապամոնտաժման համար տեղական բյուջեից 650 լարի (մոտ 380 դոլար) է հատկացվել։

 

Իոսիֆ Ստալինը՝ Խորհրդային միության ղեկավարներից մեկը, ծնվել է Գորիում՝ 1878 կամ 1879 թ.ին։
Ստալինը մահացել է 1953թ.-ի մարտի 5-ին։

Նույն շարքից