Հասարակություն 

Շնաձկների մոտենալու մասին նախազգուշացնում են Twitter միկրոբլոգների ծառայության միջոցով

Արևմտյան Ավստրալիայում հայտնի լողափերին շնաձկների մոտենալու մասին նախազգուշացնում են Twitter միկրոբլոգների ծառայության միջոցով, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Sky News-ին:

 

Գիտնականներն ազդակներ են տեղադրել 320-ից ավելի շնաձկների վրա, որպեսզի հետևեն դրանց տեղաշարժին լողափի մոտակայքում:

 

Երբ շնաձուկը հայտնվում է լողափից մեկ կիլոմետրի վրա, ազդակն ազդանշան է ուղարկում, և Twitter-ում Surf Life Saving Western Australia-ն նախազգուշացում է հրապարակում լողորդների և սերֆերների համար:

 

Թվիթում հաղորդվում է շնաձկան չափն ու տեսքը, ինչպես նաև նրա մոտավոր գտնվելու վայրը:

 

SLSWA-ից Քրիս Պեկը նշել է, որ նման համակարգը շատ ավելի արագ է աշխատում, քան ռադիոյով կամ թերթերում շնաձկների մասին ավանդական նախազգուշացումները:

 

Վերջին երկու տարիներին Արևմտյան Ավստրալիայում շնաձկների հարձակման պատճառով վեց մարդ է զոհվել:

Նույն շարքից