Քաղաքական Հասարակություն 

Արաբացած հայեր

Չոբանյան Գայանեն, ով գիտաժողովում հանդես եկավ «Արաբացած հայերիհիմնախնդրի շուրջ» զեկույցով, սովորում է Երևանի պետական համալսարանի Թուրքագիտության ամբիոնի ասպիրանտուրայում: «Քաղաքական իսլամն Ադրբեջանում» թեմայի շուրջ աշխատող Չոբանյանը նույն համալսարանումդասավանդում է ադրբեջաներեն: Չոբանյանն ասում է, որ վերջին տարիներին իսլամացած հայերի վերաբերյալ աճող հետաքրքրությունը թուրքացված և իսլամացված հայերի շուրջ է կենտրոնացված, մինչդեռ արաբացած հայերի վերաբերյալ որևիցե աշխատանք չի կատարվել:

Չոբանյանը նշելով, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաև արաբացած հայերին, ովքեր Մերձավոր Արևելքում զգալի թիվ են կազմում, հայտնում է, որ օսմանյան ժամանակաշրջանում հիմնասյուն հանդիսացող իսլամը հանրապետության ժամանակ հավասարվեց թյուրքիզմին և հայերի թուրքացումն ու քրդացումը դարձավ Համիդիան գնդերի կոտորածների և ցեղասպանության հիմնական քաղաքականություններից մեկը: Ըստ Չոբանյանի՝ հայերի արաբացումն այս կոտորածների անցանկալի արդյունքներից մեկն էր:

Չորս խումբ

Չոբանյանը, նշելով, որ այս գործընթացում կարևոր տեղ է ունեցել ձուլումը, հայտնում է, որ արաբացած հայերին անհրաժեշտ է բաժանել չորս խմբի.

Արաբացած մուսուլման հայեր
Արաբացած, բայց Հույն ուղղափառ կամ Հույն կաթողիկե եկեղեցու հտևորդներ
Արաբացած լատինադավաններ
Արաբացած հայեր, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են:
Արաբացած մուսուլման հայերն ապրում են Թուրքիայում` Սասունում, Մարաշում, Հաթայում և Այնփեպում, Սիրիայում՝ հատկապես Թուրքիային և Իրաքին սահմանակից շրջաններում, Լիբանանում, Հորդանանում և Իրաքում: Չոբանյանը դժվարանում է Թուրքիայում բնակվողների համար որևիցե թիվ նշել, սակայն ըստ նրա՝ Սիրիայում բնակվում է մոտ 100 հազար արաբացած հայ: Չոբանյանը հայտնում է, որ Լիբանանում փոքրիկ խումբ է ապրում. այս մարդիկ կարողանում են պահպանել իրենց քրիստոնեական ինքնությունն այն բանի հաշվին, որ Լիբանանում մեծ քրիստոնեական համայնք կա:

Չոբանյանը նշում է, որ բացի հայ առաքելական եկեղեցու հետևորդ խմբից, մնացած խմբերը լուրջ ձուլման են ենթարկվել: Նա համարում է, որ խնդիրը լոկ կրոնական ինքնությունը չէ, քանի որ քրիստոնյա հայն էլ կարող է հայկական մշակույթից և հայերենից հեռու լինել: Չոբանյանն ասում է, որ այս մարդիկ իրենց ներկայացնելիս կարևորում են կրոնական ինքնությունը, ինչը հայկականության հետ կապելու համար բավարար չէ:

Հատկապես իսլամացած հայերի խնդիրը ինքնության խնդիր համարող Չոբանյանի կարծիքով, սա անլուծելի հարց է նաև Հայաստանի և սփյուռքի համար: Հայկական մշակույթի և հայերենի հետ կապ չունենալու պատճառով Հայաստանը խուսափում է հարաբերություններ հաստատել արաբացած հայերի հետ:

Սիրիայում հայ իսլամական ցեղախումբ

 

Արաբացած մուսուլման հայերի ամենահայտնի օրինակը Սիրիայի աշիրաթ արման ալ մուսլիման (հայոց իսլամական ցեղախումբ) է: 1988 թ. շեյխ Էլի Հովակիմյանի կողմից կազմավորված ցեղախումբն ապրում է գլխավորապես Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի սահմանայնին շրջաններում, որոնց կենտրոնական շրջան է համարվում Ռեսուլայնը: Մոտ 25.000-ի հասնող ցեղախմբի անվանումը հետագայում փոխվել է՝ դառնալով աշիրաթ արման ալ շաթաթ (հայոց սփյուռքի ցեղախումբ):

Քանի որ ցեղախումբն օգտագործում է Հայաստանի դրոշն ու դրոշի գույները, ասում են՝ լուրջ հայ ազգայնականներ են: Թեև Հայաստանի հետ ցեղախումբը ցանկանում է քաղաքական և տնտեսական հարաբերություններ հաստատել, սակայն հայտնի է, որ Հայաստանը կասկածով և վախով է վերաբերվում այս առաջարկին: Գայանե Չոբանյանը հայտնում է, որ այս ցեղախումբը ցանկանում է վերադառնալ իր ինքնությանը՝ ցանկություն հայտնելով մնալ մուսուլման: Գևորգ Աբելյանի հետազոտությունների արդյունքում հայտնի դարձած այս ցեղախումբն ընդհանրապես խոսում է արաբերեն և քրդերեն: Ցեղախմբի անդամների մեծ մասն ամուսնանում է ցեղախմբի ներսում:

Ցեղախմբից դուրս ամուսնանալ ցանկացողը պետք է ստանա շեյխի թույլատվությունը: Բացի այդ` ցեղախմբի անդամները ցեղախմբում մնալու համար պետք է կանոնավոր գումար վճարեն, որն ընդհանուր գանձարանում է հավաքվում և օգտագործվում է ցեղախմբի ընդհանուր կարիքների համար: Ըստ Չոբանյանի՝ Հաֆեզ և Բաշար ասադների կառավարությունն աջակցում է այս ցեղախմբին` դիտարկելով այն քրդական քաղաքական-անջատողական շարժումներին հակակշիռ տարր: Ներկայում Սիրիայում ընթացող պատեազմում այս ցեղախումբն աջակցում է Ասադի կառավարությանը: Չոբանյանը հատկապես շեշտում է, որ Սիրիայի բոլոր մուսուլման հայերն այս ցեղախմբի անդամ չեն:


Սկզբնաղբյուրը՝ http://akunq.net/am/?p=36441

Նույն շարքից