Հասարակություն 

Հրանուշ Հակոբյանի Ամանորյա շնորհավորանքը

analitik.am

Հարգելի Անի Հովհաննիսյան


Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ և Ձեր աշխատակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2014 թվականը համայն հայության և Ձեզ համար լինի խաղաղության, ստեղծագործական առատ հունձքի և ընտանեկան երջանկության աննախադեպ տարի։ 

Հարափոփոխ արժեքների, տեղեկատվական պատերազմների, վիրտուալ մրցակցության ու հակահայկական քարոզչության այս   դարաշրջանում, ընտրելով լրատվության ճանապարհը, դուք զինվորագրվել եք՝  Ձեր գրչով ու խոսքով նպաստելու  սերունդներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու նաև հայ քրիստոնյա Մարդ դաստիարակելու, իրականությունը անխաթար ու անխարդած հայելու մեջ ներկայացնելու, վերլուծելու, համազգային հիմնախնդիրները լուծելու մեծ ու պատասխանատու գործին ծառայելուն։ 

Մաղթում եմ, որ դուք միշտ ունկնդրեք հայ ժողովրդի իմաստուն ներքին ձայնին, առաջնորդվեք  նրա արյան լուսավոր կանչով և մտնեք յուրաքանչյուր օջախ՝ իբրև սիրելի ուսուցիչ, ցանկալի և սպասված ավետաբեր։

Ներկայացնելով մեր իրական արժեքները, մեր մեծերին, այն ամեն ճաշակավորն ու բարձրարվեստը, որով աշխարհին միշտ ներկայացել է մեր ժողովուրդը, մերժելով միջակն ու կեղծը` դուք, և՛ Հայրենիքում և Սփյուռքում մեծապես նպաստում եք հայ մշակույթի ոգու տարածմանը, մեր ազգային տեսակի պահպանմանը։  

 Ես հավատում եմ, որ Դուք Ձեր տաղանդն ու հմտությունները կծառայեցնեք Հայաստանի հզորացման, հայ ժողովրդի միասնության, ազգային արմատների ամրապնդման,  մեր կենսահաստատ արժեհամակարգի հարատևման գործին։ 

Թող տիրոջ ծննդյան ավետիսն ու լույսը Ձեր առաջիկա գործունեությունը, Ձեր միտքն ու ոգին օժտեն նոր պայծառատեսությամբ, ստեղծագործական նոր, ազգաշահ մտահղացումներով ու իրագործումներով։


Հարգանքով ու գնահատանքով`

   

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ 

Նույն շարքից