Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Լիբիայի արեւելքում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 5, վիրավորվել 15 մարդ:
Այս մասին հայտնել են Լիբիայի առողջապահության նախարարությունից:
Պայթյունը տեղի է ունեցել Դերնա քաղաքում, տեղական արմատական խմբավորումների ու ԻՊ գրոհայինների ընդհարումներից անմիջապես հետո: Տուժածների թվում կան նաեւ կանայք ու երեխաներ:
Հիշեցնենք, որ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Լիբիայում ստեղծվել է ավերահսկելի իրավիճակ: Ակտիվացել են արմատական իսլամական խմբավորումներն ու ԻՊ գրոհայինները, որոնք պարբերաբար իրականացնում են ահաբեկչական գործողություններ: