Հասարակություն 

Չինական երկաթուղիների երկարությունը հասել է 100.000 կմ-ի

Չինաստանում նոր հատվածների շահագործումից հետո երկաթուղիների ընդհանուր երկարությունը կազմել է 100.000 կմ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Չինական երկաթուղային կորպորացիայի ներկայացուցիչ Հու Յադունին։

 

«Չունցզե տոնի նախօրեին (նոր տարին լուսնային օրացույցով, որը 2014թ. կտոնեն հունվար 31-ին) նոր երթուղիներ են շահագործվել, որի շնորհիվ երկրում երկաթուղիների ընդհանուր երկարությունը կազմել է 100.000 կմ, որից 10.000 կմ-ը արագընթաց երթուղիներ են»,- նշել է Յադունը։

 

2020թ. Չինաստանի երկաթուղիների ընդհանուր երկարությունը պետք է կազմի 120.000 կմ։
 

Նույն շարքից