Հասարակություն 

Նյու Յորքի դատարանը ամերիկացիներին գաղտնալսելն օրինական է ճանաչել

analitik.am

Ազգային անվտանգության գործակալության կողմից հեռախոսազրույցների մասին տեղեկություններ հավաքելը չի խախտում նորմատիվ-իրավական ակտերն ու օգնում է պայքարել ահաբեկչության դեմ: Նման վճիռ է կայացրել դաշնային դատավոր Ուիլյամ Փոլին:


Դատական որոշման տեքստում ասվում է, որ ԱԱԳ ծրագիրը «մետատվյալներ է հավաքում գրեթե յուրաքանչյուր հեռախոսազանգի մասին, որը տեղի է ունենում ԱՄՆ տարածքում կամ այն զանգերին, որոնք դեպի արտերկիր են իրականացվում»:


Դատավորը կարծում է, որ ծրագիրը սահմանադրական է, փոխանցում է ՌԲԿ-ն:


Հայցը դատարան է ներկայացրել քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը, որը հատուկ ծառայությունների գործողություններն ապօրինի է ճանաչել:

Նույն շարքից