Հասարակություն 

Թուրքիայից Հայաստան «արտագաղթած» կովը վերադարձվեց իր տիրոջը

Թուրքական «BGN News» կայքը գրում է, որ  Ախուրյան գետով Թուրքիայից Հայաստան եկած կովն իշխանությունների միջամտության արդյունքում տուն է վերադարձվել: Ըստ պարբերականի՝  երկու պետությունները դիվանագիտական հարաբերություններ չունեն, այնպես որ՝ կովային դիվանագիտությունը մեկ քայլով մերձեցրեց երկու երկրներին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունիսի  29-ին  ժամանակակից Թուրքիայի հյուսիս-արեւմտյան Կարսի գավառի Արփաչայի շրջանում: Հովվի կողմից ծեծի ենթարկվելուց հետո կովը փախել է: Մտնելով գետը՝ կենդանին սկսել է պայքարել գետի հոսանքի դեմ: Արդյունքում նրան փրկել են հայկական կողմի սահմանապահները:

Հայկական կողմի զինծառայողները կովին գետի ափ են հասցրել պարանների օգնությամբ, սակայն կենդանին ընդդիմացել է: Արդյունքում զինվորականները որոշել են պարանը նետել թուրքական ափ, իսկ կենդանու տերը ջուրն է նետվել եւ կովին իր կողմը քաշել:

cow-1-03-07-2015 - копия cow-2-03-07-2015 - копия cow-3-03-07-2015 cow-4-03-07-2015 cow-6-03-07-2015 cow-7-03-07-2015

Նույն շարքից