Հասարակություն 

Քրիշտիանու Ռոնալդուն տարվա լավագույն մարզիկն է

analitik.am

Ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը հայտնել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուին 2013 թվականի լավագույն մարզիկ է համարում:

«Իմ կարծիքով` տարվա լավագույն մարզիկը Քրիշտիանու Ռոնալդուն է: Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա վերջին մի քանի ամիսները բարդ էին նրա համար: Բայց Լեոն մեծագույն ֆուտբոլիստ է, լավագույններից մեկը մարզաձևի պատմության մեջ:

Չնայած ես «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու եմ, բայց կարծում եմ, որ լավագույն թիմը «Բավարիա»-ն էր: Գերմանացիները 5 տիտղոս նվաճեցին` ցուցադրելով տպավորիչ խաղ»,- ասել է Բոլտը:

Հավելենք, որ Բոլտը տարվա լավագույն մարզուհի է համարում թենիսիստուհի Սերենա Ուիլիամսին:

Նույն շարքից