Քաղաքական Միջազգային 

Հունաստանի հանրաքվեում ընտրողների 61.31% «ոչ» է ասել եվրոպական վարկատուների պահանջներին

Հունիսի 5-ին կայացած Հունաստանի հանրաքվեում ընտրողների 61.31% «ոչ» է ասել եվրոպական վարկատուների պահանջներին: Հույների 40.3 տոկոսը ասել է «այո»:

Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Հունաստանի ներքին գործերի նախարարության ներկայացրած տվյալների։

Հունաստանի կառավարությունը քաղաքացիներին առաջարկել էր ասել «ոչ» կամ «այո» հարցին, թե ընդունելի՞ է Եվրոպական հանձնաժողովի, Արժույթի համաշխարհային հիմնադրամի և Եվրոպական կենտրոնական բանկի հունիսի 25-ի առաջարկությունների փաթեթը:

Երկրի կառավարությունը հույս ուներ, որ բնակչությունը «ոչ» կասի: Իսկ ընդդիմությունը, հակառակը, հայտարարել էր, որ Հունաստանի եվրոպական ապագայի մասին է խոսքը և կոչ էր արել «այո» ասել վարկատուների առաջարկած պահանջներով համաձայնագրին:

Նույն շարքից