Հասարակություն 

Սուրբ Ծննդյան տոնը Հայաստանում

analitik.am

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Աստվածհայտնության և Սուրբ ծննդյան տոնը:


Հայկական եկեղեցին միակն է, որ Քրիստոսի ծնունդը նշում է հունվարի 6-ին:


Հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ (Ճրագալույց) է մատուցվել` ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում և նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6-ի առավոտյան հայկական եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվում, ապա Ջրօրհնեք է կատարվում:


Հայ առաքելական եկեղեցու օրացույցով Սուրբ Ծննդին նախորդում է մեկշաբաթյա պասը` դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը: 

Նույն շարքից