Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական է տվել: Այս մասին հաղորդում է ria.ru-ն։
Հունաստանի ֆինանսների նախարարի հրաժարականը հաջորդել է կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակմանը։
Հիշեցնենք, որ կիրակի Հունաստանում տեղի է ունեցել հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին «ոչ» կամ «այո» հարցին, թե արդյոք հարկավոր է ընդունել հունիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած համաձայնագիրը:
Վերջին տվյալներով՝ հույների ավելի քան 61 տոկոսը պատասխանել է «ոչ»: