Պատահարներ գլխավոր 

Տոմսկում գտնվող «Գոհար» խորովածանոցի արջը կծել է այցելուներից մեկին

Տոմսկում գտնվող «Գոհար» խորովածանոցի մոտ վանդակում գտնվող արջը կծել է 24-ամյա այցելուներից մեկի ձեռքը: Այս մասին հայտնում է «РИА Томск»-ը:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ այցելուներից մեկը պատվեր է կատարել իսկ իր հետ եկած ուղեկցորդուհին ձեռքը մտցրել է արջի վանդակի մեջ։

Աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց։

Խորովածանոցը պատկանում է ծագումով հայ Շավարշ Տաճատյանին, ով լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դեպքը արձանագրել են շրջակայքը նկարահանող տեսախցիկները:

Նույն շարքից